26-ամյա տղան կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ. shamshyan.com

16:43 • 21.03.19

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 20-ին, տվյալ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Հակոբ Լ.-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է Երևանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի, 15-ամյա Աննա Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Հակոբ Լ.-ն Աննա Հ.-ի նկատմամբ այդ գործողությունները կատարել է իր բնակարանում։