Երևանում Toyota Altezza-ն Էրեբունի օդանավակայանի մոտ բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, այնուհետև շինության պատին. shamshyan.com

13:08 • 21.03.19

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 36 AQ 465 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, ով քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին անվտանգ վայր։

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։