Մոզամբիկում «Իդայի» ցիկլոնի զոհերի թիվը 217-ի է հասել
Աֆրիկայի հարավում «Իդայի» արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը 217-ի է հասել, գրում է РИА Новости-ն՝ երկրի շրջակա միջավայրի նախարարությանը հղումով: Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 200 զոհի մասին:
Մոզամբիկի շրջակա միջավայրի նախարար Սելզու Կորեյան հայտարարել է, որ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել աղետից տուժած 3000 մարդու:
Ավելի վաղ երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսին մանրամասնել էր, որ Փանգվե և Բուսի գետերը «հեղեղված են մարդկային դիերով»:
Հիշեցնենք, որ «Իդայի» ցիկլոնն Աֆրիկայի հարավ-արևելյան ափերին է հարվածել անցած շաբաթ: Այն անցել է Մոզամբիկի, Զիմբաբվեի ու Մալավիի տարածքներով: Մոզամբիկում տարերքից առավել տուժել է Բեյրա քաղաքը:










