Թուրքիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է գրանցվել, երկրի հարավ-արևմուտքում շարունակվում են նախօրեի երկրաշարժի հետցնցումները
Թուրքիայի կենտրոնական Մալաթիա նահանգում այսօր երեք երկրաշարժ է գրանցվել. 3,1, 3,6 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունեցել Մալաթիայի Արգուվան շրջանում՝ խուճապի մատնելով տեղի բնակչությանը:
Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, երկրաշարժերի օջախները գտնվել են 7 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Միևնույն ժամանակ երկրի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգում նախօրեին տեղի ունեցած 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո տարածքում շարունակում են հետցնցումներ գրանցվել:
Աղբյուրը նշում է, որ Դենիզլիի Աջըփայամ շրջանում, որտեղ տեղի էր ունեցել երկրաշարժը, արդեն գրանցվել է 375 հետցնցում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է tert.am-ը, Աջըփայամի երկրաշարժի հետևանքով տուժել է 22 մարդ, վնասվել է 278 շինություն:










