Իրաքում Տիգրիսով նավարկող լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 60-ի
Իրաքում Տիգրիս գետով նավարկող լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 60-ի, այս մասին տեղեկացնում է Alhurra գործակալությունը՝ հղում անելով Իրաքի քաղաքացիական պաշտպանությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 40 զոհի մասին: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսուլի մոտակայքում: Մոսուլի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Հյուամ Հալիլը նշել է, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Հայտնի է, որ ուղևորներով գերբեռնված լաստանավում եղել են հանգստի մեկնող ընտանիքներ:
Փրկարարական գործողությունը շարունակվում է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










