ԱՄՆ-ն 2023թ. նեյտրոնային զենք կփորձարկի տիեզերքում

18:18 • 21.03.19

Պենտագոնը ծրագրում է 2023 թվականին մերձերկրային ուղեծրում նեյտրոնային զենքի փորձարկում իրականացնել, որը նախատեսված է բալիստիկ հրթիռներ որսալու համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, համապատասխան ֆինանսավորումը նախատեսված է 2020 թվականի բյուջեի ծրագրով: Այսպիսով, ԱՄՆ-ն նախատեսում է դիմակայել Չինաստանի, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի՝ մերձերկրային ուղեծրում արբանյակներ ոչնչացնելու հնարավորություններին:  

Ամերիկյան աղբյուրը հիշեցնում է, որ BEAR (Beam Experiments Aboard a Rocket) ճառագայթային զենքը 1989-ին հաջողությամբ փորձարկվել է տիեզերքում, իսկ ներկա պահին լուծվել է սարքավորման չափսերի փոքրացման խնդիրը:

Աղբյուրն ընդգծում է, որ նախատեսված փորձարկումները չեն հակասում 1967-ին կնքված Տիեզերքի մասին պայմանագրին, քանի որ նեյտրոնային զենքը զանգվածային ոչնչացման զենք չի հանդիսանում: