Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, մասնակցում է նաև Արթուր Վանեցյանը (ուղիղ)
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նիստը վարում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ ներկայացված կատարողականի՝ Զինված ուժերում հաշվետու ժամանակահատվածում մշակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2019-2024 թթ. զարգացման պլանը, որը հաստատվել է Անվտանգության խորհրդի կողմից:
Նիստին մասնակցում է նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հանձնաժողովի նիստն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այս հղումով:










