Աթենքում անհայտ անձինք գիշերը նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք գիշերը նռնակ են նետել Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Հունաստանում ՌԴ դեսպանատանը:
Հայտնի է, որ չարագործներին հաջողվել է միայն աննշան նյութական վնաս հասցնել:
«Այսօր գիշերը մոտոցիկլետով երկու անհայտ անձ, անցնելով Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի շենքի մոտով, պայթուցիկ սարք են նետել ոստիկանական անցակետի ուղղությամբ», - պատմել են դեսպանատան ներկայացուցիչները:
Նշվում է, որ հույն իրավապահներն արդեն զբաղվում են գործով:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










