Երևան-Աբովյան ճանապարհին Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցեց շաբաթօրյակին (տեսանյութ)

12:01 • 23.03.19

Երևան-Աբովյան ճանապարհին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում համապետական շաբաթօրյակին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր հանրապետության ողջ տարածքում իրականացվում է համապետական շաբաթօրյակ:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել էին մասնակցելու Ամիրյան 26 հասցեում Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին, սակայն վարչապետը նկատելով աղբը, նշեց, որ աղբի մեջ հանդիսավոր արարողություն չի կարող տեղի ունենալ: Աղբը մաքրելուց հետո տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը, ինչից հետո վարչապետն ուղևորվեց դեպի Կոտայքի մարզ՝ համապետական շաբաթօրյակի: