Դաղստանում ավելի քան 70 երեխա հոսպիտալացվել է աղիքային սուր վարակի պատճառով

16:49 • 23.03.19

Ռուսաստանի հարավում` Դաղստանի Հանրապետությունում գտնվող Խասավյուրտ քաղաքում 86 մարդ է հոսպիտալացվել աղիքային սուր վարակի հետևանքով, հայտնում է meduza.io կայքը՝ մանրամասնելով, որ նրանցից 72-ը երեխա է:

Դաղստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոսպիտալացվածների շրջանում ծանր դեպքեր չկան:

Մասնագետները քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել օգտագործել միայն եռացրած կամ շշալցված ջուր, հաճախ լվանալ ձեռքերը:

Որոշ լրատվամիջոցների տվայլներով՝ զանգվածային թունավորման պատճառը եղել է խմելու ջուրը: