Ոստիկանները բերման են ենթարկել ավտոկայանի սեփականատիրոջ մեքենան այրելու մեջ կասկածվող անձին

12:08 • 23.03.19

Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան վերջերս այրել էին: Տեղեկություններ կան, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացու, ով կասկածվում է նրա մեքենան այրելու մեջ: 

Տեղեկության վերաբերյալ Tert.am-ի հարցին, թե Ռոման Համբարձումյանի մեքենան այրելու մեջ կասկածյալ կա, թե ոչ, ոստիկանության լրատվության վարչությունից չհերքեցին՝ հավելելով. «Գործով նախաքննական մարմնում նախաքննություն է կատարվում»:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցում լուրեր են շրջանառվում, որ տեղի ունեցածը առնչվում է «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Սիմոնյանի հետ, սակայն նրա պաշտպանը հերքել էր այդ լուրերը: