Ոստիկանները ևս միացել են համապետական շաբաթօրյակին (լուսանկարներ)
Ոստիկանության ծառայողները ևս Երևանի Օղակաձև այգուն հարող տարածքում այսօր միացել են քաղաքացիներին, մաքրել աղբը:
Հայաստանի հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարտի 23-ը հայտարարվել էր որպես համապետական շաբաթօրյակի օր:
Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և մայրաքաղաքում տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ու քաղաքացիներ մասնակցում են շաբաթօրյակին:
Ոստիկանության ծառայողները ևս Երևանի Օղակաձև այգուն հարող տարածքում միացել են քաղաքացիներին, մաքրել աղբը:
Ոստիկանության ծառայողները, բացի հասարակական կարգը պահպանելուց, շաբաթօրյակին միացել են մայրաքաղաքի մի շարք հատվածներում և հանրապետության տարբեր մասերում:












