Արարատում Iveko-ի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com

16:08 • 23.03.19

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում 43-ամյա Արթուր Ղուլալյանը իր վարած Iveko մակնիշի 35 CT 344 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երասխ ընթանալիս վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 85-ամյա Ա. Հ.–ին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է բժշկական կենտրոն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափովի նշված կենտրոն։ Ճանապարհին վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։