Տրանսպորտի նախարարության աշխատակիցներն ակտիվ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները, նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին, այսօր՝ մարտի 23-ին, ակտիվ մասնակցություն են ունեցել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները Սարալանջի խճուղու և Մյասնիկյան պողոտային հարող տարբեր հատվածներում վաղ առավոտից տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներ են կատարել:
Նախարարը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, ընդգծել է մեր քաղաքի ու բնության նկատմամբ բարեխիղճ լինելու, այն մաքուր պահելու անհրաժեշտությունը։












