Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին

14:22 • 23.03.19

Մարտի 23-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է շաբաթօրյակ, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի ու Երևան քաղաքի բաժինների բոլոր աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:

Ծառայության վարչական շենքում և հարակից տարածքներում կատարվել են մաքրման, ծաղիկների, ծառերի տնկման ու կրապատման աշխատանքներ:

Շաբաթօրյակ ու ծառատունկ կատարվել են նաև Ծառայության բոլոր մարզային բաժիններում: