Դալար-Արտաշատ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը հոսպիտալացվել է. Shamshyan.com
Մարտի 22-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախվել են Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FO 368 համարանիշի և Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդգար Պետրոսյանի վարած BMW X5 մակնիշի 36 AV 396 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 29-ամյա Հակոբ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել առվակում: Ավտովթարի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










