Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com

16:02 • 24.03.19

Մարտի 23-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադն իր վարած Emgrand մակնիշի 18 E 62 610 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: 

Ճանապարհային ոստիկանության հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: