Վարդենյաց լեռնանցքը փակ է, Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է

23:55 • 24.03.19

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին, ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք): 

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, ինչպես նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝միայն բեռնատարների համար:

Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

  Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար: