Փարիզյան Դիսնեյլենդում կոտրված շարժասանդուղքի պատճառով խուճապ է առաջացել (տեսանյութ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կոտրված շարժասանդուղքը Դիսնեյլենդ զվարճանքների պարկի այցելուների շրջանում խուճապի պատճառ է դարձել: Միջադեպի տեսագրությունները տարածվել են սոցկայքերի օգտատերերի կողմից:
Բանն այն է, որ շարժասանդուղքից կրակոցների նմանվող ձայներ են հնչել: Մարդիկ սկսել են ցրվել, ինչ-որ մեկը ոստիկանություն է ահազանգել:
Ոստիկանության աշխատակիցները, ժամանելով դեպքի վայր, անջատել և ստուգել են բոլոր շարժասանդուղքները, ապա հայտնել, որ ոչ մի վտանգ չկա:
Սկզբնական խառնաշփոթի պատճառով համացանցում ահաբեկչական գործողության մասին հաղորդում է շրջանառվել, որի հետևանքով ականատեսները ստիպված են եղել հանգստացնել հարազատներին՝ վստահեցնելով, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:
Ahora mismo posible atentado en #Disneylandparis pic.twitter.com/Qyq8tnUmPR
— kemalEsMio (@kemalesmio) March 23, 2019










