ՊԵԿ-ը նորամուծություն է մտածում գյուղական վայրերում «նիսյա» առևտրի դեպքում ՀԴՄ տալու համար. Դավիթ Անանյան
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ գյուղական վայրերում ՀԴՄ կտրոն չտրամադրելու խնդրին:
Ըստ նրա՝քանի որ գյուղական վայրերում բոլորն իրար ճանաչում են, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: «Այստեղ մշակույթի ձևավորման խնդիր է, իհարկե, կարելի է կատակներ անել սրա առումով, որ թող խռովեն իրարից, բայց պահանջեն, բայց տեսեք, այստեղ ուղղակի պետք է մշակույթի ձևավորվի»,-ասաց նա:
Ըստ Անանյանի՝ այստեղ նաև «նիսյայի» գաղափարը կա:
«Գալիս են «նիսյայով» պարտք են առնում, հետո էլ ասում են՝ ՀԴՄ կտրոնս էլ տուր, այսինքն՝ ինքը պահանջատեր է դարձել, բայց գումար չունի վճարելու համար»,-ասաց նա:
ՊԵԿ նախագահը նշեց, որ այստեղ, հնարավոր է, ՀԴՄ-ի կտրոնների շահագործման առումով մի նորամուծություն անեն: «Որ ՀԴՄ-ն տրամադրվի նաև «նիսյա» առևտրի ժամանակ, ստացական տրամադրվի, և ստացականը, երբ հետ բերի վճարելու, այդ ժամանակ նոր ՀԴՄ կտրոն տա: Դա գաղափար է, որը մեր մոտ քննարկել ենք, բայց թե ինչքանով կլինի, չգիտեմ»,-ասաց նա:










