Տեղի է ունեցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված կարգ. ներկա է եղել Սերժ Սարգսյանը, նաև այլ կուսակցականներ

15:03 • 25.03.19

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն էր:

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ նրա հիշատակի օրվան նվիրված կարգ, որին մասնակցում էին ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, այլ կուսակցականներ, Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները:

Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում: