ԱԺ խորհուրդը որոշել է միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը
Այսօր կայացած Ազգային ժողովի խորհրդի նիստում որոշվել են միջխորհրդարանական 4 հանձնաժողովների և բարեկամական խմբերի կազմերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:
Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է Արարատ Միրզոյանը, Բելառուսի Հանրապետության ԱԺ և ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը՝ Վահե Էնֆիաջյանը, Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժղովը՝ Ալեն Սիմոնյանը, իսկ ՀՀ ԱԺ և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը՝ Մխիթար Հայրապետյանը:
«Ուրախ եմ հայտնել նաև, որ ղեկավարելու եմ նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը»,-հավելել է նա:










