Թյուրիմացություն էր եղել. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկանը շարունակում է աշխատել. ԵՊՀ խոսնակ

18:00 • 25.03.19

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկան Էդգար Քալանթարյանի աշխատանքից հեռացման հետ կապված թյուրիմացություն է եղել, այժմ ամեն ինչ հարթված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

«Պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, որովհետև Էդգար Քալանթարյանը դիմում էր գրել, և իրեն թվացել էր, որ դուրս է գալիս աշխատանքից, բայց դիմումը ոչ ոք չէր մակագրել: Նա շարունակում է աշխատել, ամեն ինչ հարթված է»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն այսօր՝ մարտի 25-ին, դասադուլ էին անում՝ ի պաշտպանություն իրենց փոխդեկան Էդգար Քալանթարյանի: