Երևանի Սարալանջի պողոտայում բախվել են Infiniti-ին, Nissan-ը, Toyota Vitz-ն ու Opel-ը. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են. Shamshyan.com

12:02 • 25.03.19

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Infiniti մակնիշի 20 NA 011 համարանիշի, Opel մակնիշի 35 ZX 315 համարանիշի, Nissan Senatra մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի և Toyօta Vitz մակնիշի 34 MN 212 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 7 մարդ, որոնցից 3-ը (երեխաներ են), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արաբկիր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակները՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Երեխաներին հիվանդանոց են տեղափոխել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, իսկ վիրավորներից 5-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։