«Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի կտրամադրվի 44 մլն 326 հազար դրամ
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով «Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովում» ծրագրով «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 44,326.7 հազար դրամ: Այս մասին արտահերթ նիստին որոշում կայացրեց գործադիրը:
Ըստ նախագծի՝«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515-Ն որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների կրթությանն աջակցող ծառայությունների շարունակականությունն ու «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի բնականոն գործունեությունն ապահովման անհրաժեշտությունից:
Այսպիսով Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայությունների բնականոն գործունեությունը:










