Բացվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը
Այսօր՝ մարտի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:
Մրցութային հանձնաժողովի անդամները ստուգելով փաթեթների ամբողջականությունն ու համապատասխանությունը թափուր պաշտոնի համար ներկայացված պահանջներին, սկսել են ուսումնասիրման գործընթացը, որը կտևի 10 օր:
Հիշեցնենք, որ ՀՌԸ խորհրդի նախագահի թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 23 թեկնածու, որի ընտրության վերջնական որոշումը կկայացնի մինչև ապրիլի 1-ը:
Մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին մասնակցության հայտ ներկայացրել են հետևյալ թեկնածուները.
1. Լևոն Դավթյան
2. Համլետ Ղուշչյան
3. Հովհաննես Թովմասյան
4. Արթուր Բախտամյան
5. Սամվել Գաբրիելյան. Մեսրոպ Մովսեսյան
7. Արա Շիրինյան
8. Վարդկես Ավետիսյան
9. Վահրամ Քոչարյան
10. Արամ Սուքիասյան
11. Արմեն Մկրտչյան
12. Տիգրան Ռշտունի
13. Արայիկ Մանուկյան
14. Տիգրան Հակոբյան
15. Իրինա Բարսեղյան
16. Մովսես Գասպարյան
17. Հարություն Բերբերյան
18. Լավրենտի Միրզոյան
19. Նունե Էլմասյան
20. Թամարա Գևորգյան
21. Գագիկ Բունիաթյան
22. Կարինե Հակոբյան
23. Վլադիմիր Հայրապետյան










