Երևանում 44-ամյա անհատ ձեռներեցն ատրճանակը մաքրելու ժամանակ անզգուշությամբ կրակելու հետևանքով վիրավորվել է. shamshyan.com

14:26 • 25.03.19

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջան կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղարիբյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է ու վիրավորի կյանքին վտանգ այլևս չի սպառնում, Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողերը պարզել են, որ Կ. Ղարիբյանը վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ, և դա տեղի է ունեցել անզգուշությամբ կրակելու հետևանքով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ղարիբյանն անհատ ձեռներեց է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: