Իրանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել (լուսանկարներ)

17:29 • 25.03.19

Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ երկրի արտակարգ իրավիճակների վերահսկման կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի հայտարարությանը հղումով:

«Ջրհեղեղը ոչնչացրել է Շիրազ քաղաքի հյուսիսային մուտքը՝ «Ղուրանի դարպասը», առնվազն 11 մարդու կյանք է խլել, ևս 68-ը տուժել են»,- ասել է պաշտոնյան:  

Նա նաև հաղորդել է, որ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: