Էրդողանն առաջարկել է փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն ու այն մզկիթի վերածել

13:28 • 25.03.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է փոխել քրիստոնեական Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն ու այն անվճար մուտքով մզկիթի վերածել:

Ինչպես նշում է life.ru-ն, Սուրբ Սոֆիայի տաճարն այժմ ունի թանգարանի կարգավիճակ:

«Մարտի 31-ի ընտրություններից հետո Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է թանգարանից փոխվել մզկիթի: Այժմ բոլոր դավանանքների տեր զբոսաշրջիկները կարող են անվճար մտնել դրա հարևանությամբ գտնվող Կապույտ մզկիթ: Սուրբ Սոֆիայի դեպքում էլ կարելի է նույնն անել»,-ասել է Էրդողանը:

Ներկայում Սուրբ Սոֆիայի տաճար մտնելու համար հարկավոր է 10 դոլար վճարել:

Աղբյուրը նշում է, որ մարտի 18-ին արված հայտարարությունում Էրդողանն ասել էր, որ կողմ չէ տաճարի կարգավիճակը մզկիթի փոխելու գաղափարին, քանի որ այն կարող է «լուրջ հետևանքների» հանգեցնել:

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 6-րդ դարում՝ Կոստանդնուպոլսում և համարվել աշխարհում խոշորագույն քրիստոնեական տաճարը: Բյուզանդական կայսրության տապալումից և թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո այն վերածվել է մզկիթի: 1935թ. Աթաթուրքը կարգադրել է տաճարը թանգարանի վերածել: Այնուհետև այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: 

 

Image result for ayasofya

Image result for ayasofya

Image result for ayasofya