Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին

11:37 • 25.03.19

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։  

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի ֆեյսբուքյան էջը, Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին։