Վրաերթի ենթարկված պատանին հիվանդանոցի ճանապարհին մահացել է

14:46 • 26.03.19

Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պատանին նշված մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Կատարվում է քննություն։