Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող լաստանավ է խորտակվել, զոհերի թվում կա երեխա (տեսանյութ)

10:49 • 26.03.19

Թուրքիայի Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանի ափերի մոտ 15 անօրինական ներգաղթյալ տեղափոխող լաստանավ է խորտակվել, այս մասին հայտնում է «ՀաբերԹյուրք»-ը:

Հայտնի է, որ լաստանավն ուղևորվում էր դեպի հունական Միդիլի կղզի: Փրկարարները ջրից դուրս են բերել 4 մարդու դի, որոնց թվում՝ երեք կին և մեկ երեխա: 

Ջրից ողջ դուրս բերված ներգաղթյալները տեղափոխվել են Այվաջըքի շրջկենտրոնի, ինչպես նաև Բալըքեսիր քաղաքի պետական հիվանդանոցներ: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: