Սինգապուրում 263 ուղևորով Boeing-ը ռումբի մասին կեղծ ահազանգի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռը ռումբի մասին կեղծ ահազանգից հետո Սինգապուրի ռազմական օդուժի ուղեկցությամբ արտակարգ վայրէջք է կատարել Չանգիի օդանավակայանում:
Ինչպես հայտնում է straitstimes.com կայքը, ինքնաթիռը թռչում էր Մումբայից: Դրա խուզարկման արդյունքում որևէ պայթուցիկ կամ կասկածելի նյութ չի հայտնաբերվել: Բոլոր ուղևորներն ապահով տարհանվել են:
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ Մումբայի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել, որը, սակայն, չի հաստատվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 777-300ER ինքնաթիռում 263 ուղևոր է եղել:










