Մհեր Գրիգորյանի հայտարարագիրը. 2018-ին փոխվարչապետի տարեկան եկամուտը կազմել է 96 մլն դրամ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ փոխվարչապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Մ. Գրիգորյանի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 79,946,559 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 82,474,835 ՀՀ դրամ:
Փոխվարչապետ Գրիգորյանի եկամուտներn, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և շահաբաժնից:
2018թ., որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, փոխվարչապետը ստացել է 73,247,528, 7,163,929, 1,410,785 և 12,576,160 դրամ, ինչպես նաև 2,000,111՝ որպես շահաբաժին: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում եկամուտը կազմել է 96,398,513 դրամ:










