ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում ստուգարքներ են անցկացվել

18:07 • 26.03.19

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին անցկացվել են ստուգարքներ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցաշարերի և անմիջական շփման միջոցով ստուգվել են մինչև օրս ընթերցված դասախոսությունների, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության, կոռուպցիայի դեմ պայքարի և ԶՈՒ կառավարման համակարգի վրա սահմանադրական փոփոխությունների ազդեցության վերաբերյալ օպերատիվ հավաքի մասնակիցների գիտելիքները: