Մեծ Բրիտանիայում բանտարկյալներին առնետների միջոցով թմրանյութ են փորձել փոխանցել
Մեծ Բրիտանիայում թմրանյութի առքուվաճառքով զբաղվող հանցագործներն օգտագործել են առնետներին դատապարտյալներին թմրանյութ հասցնելու համար, գրում է The Guardian-ը:
Դորսեթ կոմսությունում բանտի աշխատակիցները տարածքում սատկած առնետներ են հայտնաբերել, որոնց որովայնը կարված է եղել: Պարզվել է, որ կրծողների որովայնում թաքցվել է թմրանյութ, բջջային հեռախոսներ, լիցքավորող սարքեր և SIM քարտեր:
Առնետներին ցանկապատի մյուս կողմից կալանավայրի տարածք են նետել բանտարկյալների հանցակիցները: Հայտնի են դեպքեր, երբ ավելի վաղ նրանք նման կերպ օգտագործել են թենիսի գնդակներ ու աղավնիների:
«Սա ցույց է տալիս, թե ինչպիսի արտառոց քայլերի են դիմում հանցագործները թմրանյութերը բանտ անցկացնելու համար», - ասել է Մեծ Բրիտանիայի բանտային նախարար Ռորի Ստյուարդը:











