Թրամփն առաջատար ԶԼՄ-ներին անվանել է «ժողովրդի թշնամի»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ռուսաստանի և իր նախընտրական թիմի միջև հավանական պայմանավորվածության թեման, խիստ քննադատության է ենթարկել առաջատար լրատվամիջոցներին:
«Երկու տարվա ընթացքում նրանք ստեր են առաջ քաշել Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին, թեև մշտապես իմացել են, որ պայմանավորվածություն չի եղել: Նրանք ազգի իրական թշնամիներն ու իրական ընդդիմադիր կուսակցություն են», - INTERFAX.RU-ն մեջբերում է Թրամփի թվիթերյան գրառումը:
«Առաջատար ԶԼՄ-ները ողջ աշխարհում քննադատության են ենթարկվում կուռումպացված և անվստահելի լինելու համար»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը չի մասնավորեցրել, թե որ լրատվամիջոցներին է ուղղված իր քննադատությունը:
Մարտի 23-ին հայտնի էր դարձել, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է հետաքննությունը 2016-ի ամերիկյան ընտրություններում ՌԴ-ի ենթադրյալ միջամտության հարցով: Համապատասխան զեկույցը վերջինս փոխանցել է գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին:










