Թուրքիայի օդանավակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. ոստիկանության աշխատակիցներ են վիրավորվել

19:28 • 26.03.19

Թուրքիայի կենտրոնական Քայսերի քաղաքի օդանավակայանում երեքշաբթի կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով ոստիկանության մի քանի աշխատակիցներ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրին:

Հաղորդվում է, որ վիրավոր ոստիկանները օդանավակայանի անվտանգությունն են ապահովելիս եղել: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաները, վիրավորներին հոսպիտալացրել են: Միջադեպի մանրամասները դեռևս անհայտ են: