Երևանում 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառերին. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Մելոյանը իր վարած Mercedes մակնիշի 96 XR 096 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել մեկ այլ ծառի։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են նաև Աջափնյակ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնք էլեկտրական սղոցով (դռուժբա) մասնատեցին տապալված ծառը, այն հեռացրեցին, որից հետո մաքրեցին տարածքը։
Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










