Արձակուրդում եմ, Սամվել Կարապետյանն ու Սաֆարյանն էլ են կարծես արձակուրդում. Արցախի պաշտպանության փոխնախարարը` պաշտոնանկությունների մասին
Արցախի պաշտպանության փոխնախարար Վարդան Բալայանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե պաշտոնանկ է արվելու: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արձակուրդում է գտնվում:
-Պարո´ն Բալայան, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Դուք պաշտոնանկ եք արվել:
-Ո´չ, ես արձակուրդում եմ, հանգստանում եմ:
- Իսկ առհասարակ նման խոսակցություններ կա՞ն, որ պետք է պաշտոնանկ արվեք:
- Ո´չ, ո´չ, ես հիմա արձակուրդում եմ:
- Խոսվում է նաև, որ ԼՂ ՊԲ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է պաշտոնանկ արվելու:
- Նա էլ է ոնց որ արձակուրդում, չգիտեմ, ինքը ոնց որ գնացել է առողջարան՝ բուժվելու:
- Իսկ ի՞նչ կասեք ՊԲ մյուս փոխնախարար Գարիկ Սաֆարյանի մասին, նրա անունն էլ է շրջանառվում այդ համատեքստում:
- Չգիտեմ, նա էլ է ոնց որ հանգստանում:
-Իսկ հանարվո՞ր է, որ այդ ենթադրությունների պատճառն այն է, որ երեքով էլ արձակուրդում եք:
-Ես հիմա զբաղված եմ, խորհրդակցության եմ մտնում:
Ամալյա Առաքելյան










