Կանխվել է Երևան-Սևան երթուղայինում առաջացած հրդեհը, «Գազելում» մեծ թվով ուղևորներ են եղել․ Shamshyan.com
Երեկ մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը ծառայության ժամանակ նկատել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս, մարդատար «Գազել» մակնիշի 3640 Լ համարանիշի ավտոմեքենայում կրակ է առաջացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դասակի հրամանատարը կանգնեցնում է «Գազելը» ու իր գործընկերների ու վարորդի հետ մարում ավտոմեքենայում առաջացած կրակը։
Ապահովության համար քաղաքացիներն էլ ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 Օպերատիվ կառավարման կենտրոն։
Սակայն մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, Ճանապարհային ոստիկանները նախ կանխում են կրակի տարածումը, ապա մարում այն։
Գ Շամշյանի տեղեկություներով՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ նշված մարդատար «Գազելը» սպասարկում է Երևան-Սևան երթուղին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










