Ավտովթար Էջմիածնում. Volkswagen-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Nissan-ին, կան վիրավորներ. Shamshyan.com
Մարտի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 47-ամյա Հրաչյա Գևորգյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 MV 917 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցում՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմաց, բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan March մակնիշի 35 ՏM 130 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը առաջ է ընթացել, բախվել կանգառի գովազդային վահանակին, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին ու հայտնվել կանաչ գազոնում:
Ոստիկանությունը պարզում է Nissan March-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Volkswagen-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










