Գաբրիել Բալայանը դասախոսություն է կարդացել ՊՆ–ում անցկացվող ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում այսօր դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ու անհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին:
Գաբրիել Բալայանն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունն առավել բարձրացնելու գործընթացում:










