Ինդոնեզիայում օձը խայթել է երեխայի լեզվից (տեսանյութ)
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Մակասար քաղաքում օձը կծել է տղայի լեզվից: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը, որը նկարահանել է ականատեսներից մեկը, հրապարակվել է լրատվամիջոցներում:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ մի քանի դեռահասներ խաղում էին ոչ մեծ չափի սողունի հետ: Երեխաներից մեկը փչել է օձի վրա, ապա սողունին մոտեցրել ընկերոջ բերանին, որն իր կողքին էր կանգնած: Այդ պահին էլ օձը խայթել է տղային, որը բաց բերանով կանգնած էր: Օձի խայթոցը տղաների մոտ ծիծաղ է առաջացրել:
Նշվում է, որ Սուլավեսիում բնակվող օձերի մեծամասնությունը թունավոր չէ: Մասնավորապես, կղզում տարածված են լորտուների տասնյակ տեսակներ, վիշապօձի մի քանի տեսակ: Բացի այդ, այդ տարածքում հանդիպում են նաև թագավորական կոբրան և իժի երկու տեսակ:
Տեսանյութն՝ այստեղ:










