Կառավարության անդամները պատասխանեցին ԱԺ պատգամավորների հարցերին (տեսանյութ)
16։32
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարություն–Ազգային ժողով հարցուպատասխանը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
12:36
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Այժմ պատգամավորները զեկույցի վերաբերյալ հարցեր են ուղղում վարչապետին։
12։05
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ծրագրի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Ընդմիջումից հետո ելույթ է ունենում Եվրոպայի խորհրդրի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, որից հետո կսկսվի զեկույցի քննարկումը։
10։37
Ազգային ժողովի քննարկման կներկայացվեց ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով: «Սա մոտավորապես 90 մլն դոլար է, այսինքն՝ պետեկամուտներն այսքանով ավելի կլինի, քան ընդունված է ԱԺ-ի կողմից ընդունված բյուջեով: Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ է, որովհետև չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի ծավալով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ են մտադիր անել այդ հավելյալ եկամուտների հետ: «Նպատակադրված ենք հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը, իսկ 2019թ-ի սեպտեմբերից նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը, մոտ 38 000 ուսուցչի մասին է խոսքը»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ նաև պլանավորում են այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարադակի նորոգումներ, ինչը ևս, ըստ նրա, աննախադեպ է վերջին 9 տարիների համար: «Հույս ունեք, որ կլինեն որոշակի խնայողություններ և շատ ավելի մեծ ցուցանիշ կհաջողվի գերազանցել, և դրա մեջ չի մտնում «Հյուսիս–Հարավ» ճանապարհը»,-ասաց նա:









