Մեքսիկայում հրատեխնիկայի պահեստներից մեկում պայթյուն է որոտացել (լուսանկարներ, տեսանյութ)

13:40 • 27.03.19

Մեքսիկայի Չիմալուական քաղաքի հրատեխնիկական իրերի շուկայում պայթյուն է որոտացել, գրում է msn.com-ը:

Մեխիկո նահանգի Հրատեխնիկայի ինստիտուտի գլխավոր տնօրեն Դերեկ Իսաակ Կանսինոյի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել վառոդի երկու նկուղներում, ինչի հետևանքով էլ ծխի հաստ սյուն է գոյացել:

Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, վնասը միայն նյութական է: Ներկա պահին գնահատվում է հասցված վնասի չափը, ինչպես նաև պարզվում են պայթյունի պատճառները:

Տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է տասնյակ մետրերի բարձրության հասնող ծխի հաստ սյունը: