Մեքսիկայում 15 մարդու մարմնով գաղտնի գերեզմանոց է հայտնաբերվել

22:13 • 27.03.19

Մեքսիկայի Վերակրուս նահանգի իշխանությունները հանցավոր խմբավորումների զոհերի նոր գաղտնի գերեզման են հայտնաբերել Ռիո Բլանկո քաղաքում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մեքսիկական հեռուստաալիքին, ներկա պահի դրությամբ առնվազն 15 մարդու մարմին է հայտնաբերվել:

Նահանգի դատախազության տվալներով՝ 12 մարմին է դուրս բերվել գերեզմանոցից: Աշխատանքներ են իրականացվում ևս երկու գերեզմանատեղիում, որտեղ գտնվում է առնվազն 3 մարդու մարմին: Նահանգի իշխանությունների կողմից ստեղծված անհետ կորածների որոնման հարցով հանձնաժողովը շարունակում է աշխատանքները տվյալ շրջանում:

Դատախազի խոսքով՝ հայտնաբերված մարմինները կփոխանցվեն փորձագետներին՝ ինքնության պարզման համար:

Վերակրուս նահանգը համարվում է Մեքսիկայի ամենավտանգավոր շրջաններից մեկը: Նահանգի տարածքում մի քանի տարվա որոշումների արդյունքում 100-ից ավելի գաղտնի գերեզմաններ են հայտնաբերվել՝ հարյուրավոր զոհերով: