Մինչև մայիսի 1-ը ՀՀ ներմուծված աջ ղեկով մեքենաները կարող են ներկայացվել ՃՈ հաշվառման մարտի 28-ից. Ոստիկանություն

19:02 • 27.03.19

Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել պետական գրանցման և հաշվառման Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներ 2019 թվականի մարտի 28-ից:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: