Սոլովյովի թոք շոուի ժամանակ հայ փորձագետը ջուր է շփել հաղորդման մասնակից փորձագետի վրա (տեսանյութ)

15:22 • 27.03.19

Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ո՞վ է դեմ» հաղորդման տաղավարից հեռացրել է երկու մասնակիցների՝ փորձագետ, լրագրող Գրեգ Վայներին և հայազգի քաղաքագետ, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանին:

Եթերի ժամանակ Գրեգ Վայներին դուր չի եկել Արայիկ Ստեփանյանի՝ իր հասցեին Ուկրաինայի ներկայիս վիճակի և հրեական հարցի վերաբերյալ արված ակնարկը:

Վայները հայտարարել է, որ իր ընդդիմախոսը ստում է, և վիրավորել է Ստեփանյանին: Ի պատասխան՝ վերջինս ջուր է շփել Վայների վրա:

Սոլովյովը և հաղորդման մյուս հաղորդավար Սերգեյ Միխեևը խնդրել են փորձագետներին լքել տաղավարը՝ զգուշացնելով անվտանգության աշխատակիցներին մինչև վերջ հետևել տաղավարը լքող հյուրերին:

Ամփոփելով հաղորդումը՝ հաղորդավարը բացատրել է հյուրերին տաղավարից հեռացնելու որոշումը՝ նշելով, որ հեռուստահաղորդման շրջանակում չի կարելի պատշաճության չափն անցնել: