Ստոկհոլմի արևմուտքում պայթյուն է որոտացել
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի արևմուտքում գիշերը պայթյուն է որոտացել, տուժել է մի քանի քաղաքացի, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է տեղի շենքերից մեկի ճակատային հատվածն ու մոտակայքում կայանած մեքենաները:
«Մի քանի մարդ գտնվում է շոկային վիճակում, տուժածներից մեկը վնասվածքներ ունի ապակու բեկորներից», - ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդրիկ Անդերսոնը:
Նա հավելել է, որ ներկա պահին ոստիկանությունը դեռ չի պարզել տեղի ունեցածի պատճառը, մանրամասները հայտնի կդառնան հետաքննության ընթացքում:










